ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած այն հայտարարությունը, համաձայն որի՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը կքննարկվի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ «Հիքմեթ Հաջիևի ասածը չեմ կարող մեկնաբանել, քանի որ չունեմ նման տեղեկություն։
Սպասենք հանդիպման ավարտին և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն կտրվի»ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակել էր Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրակարգը։
«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք երկմտանք»,- ասել էր Հաջիևն ասուլիսում։