Ռուսական կողմը մեկնաբանել է Շոլցի հայտարարությունները

Գերմանիայի կանցլեր Օլոֆ Շոլցի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության՝ որպես գազի մատակարարի անվստահելիության մասին, հակասում են մատակարարումների իրականությանը և պատմությանը, Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ հայտարարությունները բացարձակ հակադրվում են իրականությանը և պատմությանը: Նույնիսկ ամենադժվար պահերին ռուսական կողմը շարունակել է կատարել իր պարտավորությունները, այն փաստը, որ այժմ նվազել է մատակարարման ծավալները կրկին պայմանավորված են հենց եվրոպացիների, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից դրված անօրինական սահմանափակումներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում ասել է, որ «Գազպրոմը» կատարել է, կատարում է և հուսալիորեն կկատարի իր պարտավորությունները։

Եվրոպայում պարբերաբար նշում են, որ շարժիճների հետ կապված խնդիրները չեն կարող լինել գազի հոսքի անկման իրական պատճառը։ Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ «Հյուսիսային հոսքով» մատակարարումների կրճատումը պայմանավորված է բացառապես պատժամիջոցներով, որոնք խնդիրներ են առաջացրել գազի պոմպակայանների վերանորոգման հետ կապված։Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Գազպրոմը» կատարում և մտադիր է կատարել իր բոլոր պարտավորությունները, և պատրաստ է մղել այնքան, որքան անհրաժեշտ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս