Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից կիսով չափ ցածր։Կիսիդայի խոսքով ՝ շուտով կստեղծվի մեխանիզմ, որը թույլ չի տա ռուսական նավթի գնումը սահմանված գնից բարձր գնով։ Դա թույլ կտա զսպել էներգառեսուրսների արժեքի աճը։
ՌԴ անվտանգության խոհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր Telegram-ալիքում գրել է, որ դա նշանակում է երկու բան։Առաջինը, որ նավթը շուկայում կլինի զգալիորեն ավելի քիչ, եւ, հետեւաբար, նրա գինը զգալիորեն կաճի: Նախնական կանխատեսումներով` մինչեւ 300-400 դոլար։ Նրանց, ովքեր դրան չեն հավատում, ՌԴ Ախ փոխնախագահն առաջարկել է իրավիճակը համեմատել գազի համաշխարհային գների դինամիկայի հետ, որոնք կրկին ռեկորդներ են սահմանում:
«Իսկ ահա Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա։ Ինչպես նաեւ «Սախալին-2» — ի նախագծի մասնակցությունը: Արիգատո», — նշել է Մեդվեդևը։