Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հայտնել է, թե «ԼՂ 30-ամյա հակшմшրտությունը լուծված է»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Բայրամյովը հայտարարել է, թե 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ միջև եռակողմ համաձայնությամբ «վերջ է դրվել 30-ամյա հակ шմшրտությանը»: Նա նշել է, թե նշված հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար «մեծ հնարավորություններ է բացում՝ հարգելով միմյանց ինք նիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սшհմանների անձեռնմխելիությունը»:

Ադրբեջանի արտաքին գերա տեսչության ղեկավարը նաև նշել է, թե տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի համար «տրանսպորտային հաղորդակցության ուղիների ստ եղծումը նոր հնարավորություններ է բացում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս