Ֆրանսիայի կառավարությունը կանգնած չէ Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետևում. Մակրոն

Ֆրանսիական կառավարությունը որևէ առնչություն չունի 2015 թվականին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետ:Մակրոնն ասել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այդ նկարները հրապարակվել են անկախ թերթի կողմից, որը կապ չունի Ֆրանսիայի կառավարության հետ: Ֆրանսիայի իշխանությունները դրա հետ որևէ առնչություն չունեն, դա կառավարական ծրագիր չէ»,- ասել է Մակրոնը:

Վերջինս հավելել է, որ ըմբռնումով է մոտենում մուսուլմանական հասարակության զայրույթին՝ կապված այդ ծաղրանկարների հետ: Նրա խոսքով՝ հակաֆրանսիական ցույցերն իսլամական աշխարհում պայմանավորված են իր հայտարարության թյուրըմբռնմամբ, որը հաջորդել էր 18-ամյա ահաբեկչի կողմից հոկտեմբերի 16-ին դպրոցի ուսուցչի սպանությանը:

Հիշեցնենք, որ վերջինս դասընթացի ժամանակ խոսքի ազատության մասին խոսելիս ցուցադրել էր ծաղրանկարները:

«Մարդիկ ընկալել են, թե իբրև ես հավանություն եմ տալիս այդ նկարներին, սակայն դա այդպես չէ»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ ֆրանսիական իշխանությունները պայքար են ծավալում արմատական գաղափարախոսության դեմ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս