Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երևանում է

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երևանում է: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Այցի ընթացքում փոխպետքարտուղար Դոնֆրիդն այսօր կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս