Ուլյանով. Իրանի դեմ պատժամիջոցները կարող են շուտով չեղարկվել

Ռուս բարձրաստիճան դիվանագետը թվիթերում կանխատեսել է, որ հակաիրանական պատժամիջոցները շուտով կչեղարկվեն։Միխայիլ Ուլյանովը մի քանի ժամ առաջ պատասխանել է Twitter սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին, ով հարցրել էր նրա կարծիքն Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին, նկատի ունենալով պատժամիջոցների անարդյունավետությունը։Վիեննայում պատժամիջոցների չեղարկամն բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարն ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են շուտով չեղարկվել:Ռուս դիվանագետը հավելել է, որ հնարավոր չէ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների վերաբերյալ նման կանխատեսում անել:

Վերջերս Ուլյանովը մամուլի ասուլիսում ասել էր, որ ՀԳՀԾ-ի վերականգնման փաստաթղթի տեքստը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված է:Նա հավելել է.«Իրանը հարցեր է բարձրացրել տեքստի ընդամենը մի քանի բառի վերաբերյալ, և կարելի է ասել, որ համաձայնություն է ձեռք բերվել տեքստի մնացած մասի վերաբերյալ»։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այս մի քանի բառը կարող են խոչընդոտ դառնալ համաձայնության համար, ինչպես նախկինում եղավ Վիեննայի բանակցությունների ժամանակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս