Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ իրենք համագործակցության նոր էջ պետք է բացեն:
«Մենք պետք է վերջակետ դնենք։ Հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում։ Ես նկատի ունեմ էներգետիկ համագործակցությունը, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային խնդիրները», — ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի սիրիական հարցը։
«Մեզ համար կարևոր է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը», — ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհը հետևում է Սոչիի բանակցություններին։