Իրանը հրաժարվել է միջուկային գործարքի շրջանակներում ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցները հանելու պահանջից.

Իրանը հրաժարվել է միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու և այդ կարգավիճակով նախատեսված պատժամիջոցները վերացնելու պահանջից

«Համաձայնագրի վերջին տարբերակը չի պարունակում այդ պահանջը: Հենց դրա շնորիվ է հաջողվել մոտենալ համաձայնության կնքմանը»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն Իրանի այդ պահանջը համարում էին բանակցությունների գլխավոր վիճելի պահերից մեկը:

զրուցակիցը, սակայն, միանշանակ վստահություն չի հայտնել, որ այժմ համաձայնություն ձեռք կբերվի։ Ակնկալվում է, որ միջուկային գործարքի վերականգնման մասին վերջնական որոշումը կողմերը կարող են ընդունել առաջիկա օրերին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս