ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Փարվին Միրզազադեի հոդվածը, որտեղ ադրբեջանցի դիվանագետը հասել է անգամ անձնական վիրավորանքների հարթակ։ Մարուքյանը մասնավորապես գրել է․
«Փարվին, ես այնքան զգացված եմ, որ այդքան ժամանակ եք ծախսել իմ կենսագրությունն ուսումնասիրելու համար։ Բայց իմ լուսանկարը փչացնելը, խաղաղության մասին իմ խոսքերին անձնական վիրավորանքներ հնչեցնելը, վատ բանի մասին է խոսում 30 տարվա փորձ ունեցող դիվանագետի մասին։
Համոզված եմ, որ Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք որպես դիվանագետներ»։