Ռուսաստանի հետ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հարցազրույցում հայտարարել է, որ պետական BOTAŞ ընկերությունն այս տարվա նոյեմբերին կավարտի Սև ծովի գազատար համակարգին միացող խողովակաշարի շինարարությունը:Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել էր, որ թուրքական կողմը սկսել է աշխատանքների իր մասը՝ Ռուսաստանի հետ գազային հանգույցի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: Էրդողանը հայտնել է, որ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է:Թուրքիայի նախագահը նշել է, որ հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդներին բացատրել է, որ իրենք սխալ մոտեցում են որդեգրել Ռուսաստանի նախագահի նկատմամբ: «Դուք սխալ եք անում՝ ասացի ես: Լինելով աշխարհի ամենահարգված երկրներից մեկը՝ դուք հանգիստ կնստեի՞ք, եթե այս կերպ հարձակվեին ձեզ վրա: Ես էլ չէի անի։ Ահա թե ինչ է անում պարոն Պուտինը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը կառուցողական մոտեցում է ցուցաբերել հացահատիկի գործարքի վերականգնման հարցում: Նրա խոսքով՝ երբ Ռուսաստանն ու Թուրքիան սկսեն ռուսական նավահանգիստներից սննդամթերքի մատակարարումները, դրանք կուղարկվեն Ջիբութի, Սոմալի և Սուդան:Խոսելով տնտեսությունից՝ Էրդողանը հավաստացրել է. Թուրքիան միջոցներ կձեռնարկի իր տնտեսությունը կայունացնելու համար։ «Մեր ընթացիկ հաշվի դեֆիցիտի միակ պատճառը նավթն է։ Մենք քայլեր կձեռնարկենք՝ քննարկելով գնային քաղաքականությունը պարոն Պուտինի հետ հանդիպումներում»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելին, նշել՝ Անկարան կշարունակի «փոխադարձ հավատարմության և ընդհանուր շահերի հիման վրա» այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ անկախ ընտրությունների արդյունքից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս