Քաղաքագետը` Թեհրանից հնչող հայտարարությունների մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը: «Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին: Իհարկե, եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»։

Արդեն երկու օր է` պաշտոնական Թեհրանը հետևողականորեն կրկնում է այս դիրքորոշումը։ Այն ամբողջովին հայանպաստ համարելը, ինչպես կարծում են մեր փորձագիտական ու քաղաքական որոշակի շրջանակներ, ճիշտ չէ։ Պաշտոնական Թեհրանը, ըստ էության, ընդունում է 44-օրյա պատերազմի արդյունքները, ավելին` Արցախի պատկանելիությունն Ադրբեջանին։

Մյուս կողմից, Թեհրանին ակնհայտորեն դուր չեն գալիս ռուս- թուրքական տարածաշրջանային որոշակի համաձայնություններ ու այս համատեքստում է հիշատակվում հայ- իրանական սահմանի խնդիրը։ Խորապես համոզված եմ, որ Թեհրանն ավելի գլոբալ դժգոհության պատճառ ունի ու ենթադրաբար` դա պայմանավորված է ռեգիոնալ համագործակցության համակարգում նրան վերապահված դերակատարությունից։ «Վերապահողները» Թուրքիան ու Ռուսաստանն են, պատահական չէ, որ Իրանի քաղաքական ղեկավարությունն այս դիրքորոշումը երրորդ անգամ կրկնում է` Թեհրան Պուտինի ու Էրդողանի այցի համատեքստում։ Համոզված եմ նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը միայն առիթ է, իսկ Թեհրանի դժգոհություններն ավելի գլոբալ ենթատեքստ ունեն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս