Ռուս երգիչ Յուրի Շատունովի մահվան մասին պատմել է նրա պրոդյուսեր Արկադի Կուդրիշովը:«Երբեք չի բողոքել սրտի ցավից, նա երբեք խնդիր չի ունեցել»,-ասել է Կուդրիշովը:
Վերջինս ասել է, որ երգիչը եղել է ընկերների հետ, ասել է՝ «կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում», զանգահարել են բժշկի և տեղափոխել հիվանդանոց։Շտապօգնության մեքենայում նրա սրտի կանգ է գրանցվել։
Պրոդյուսերի խոսքով` երգչի կինն ու երեխաները շուտով կլինեն Մոսկվայում, սակայն Յուրի Շատունովը ինքն էր պլանավորում մեկնել նրանց մոտ։Հիշեցնենք, որ այսօր 48 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ Յուրի Շատունովը։