Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե Ղազախստանը ծրագրում է դուրս գալու Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), իրականությանը չեն համապատասպանում։ Այս մասին հայտնում էՌԻԱ Նովոստին։ «Տելեգրամում տարածվում է հաղորդագրություն, որը Ղազախստանը նախաձեռնում է դուրս գալ ԵՏՄ Մաքսային միությունից:
Պատճառը, իբր, «Ղազախստանի ու Ռուսաստանի միջև չլուծված տարաձայնություններն են»։ Դա սուտ է։ Այդ հաղորդագրությունը հերքել են Ղազախստանի Առևտրի և ինտերգրացիայի նախարարությունից»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ տարածվող լուրը հերքել են նաև ԱԳՆ-ից։
«Տարածված հաղորդագրության մեջ հեղինակը պնդում է, որ Ղազախստանը նախատեսում է դուրս գալ ԵՏՄ-ից ՝վկայակոչելով ինչ-որ սեփական աղբյուրների։ Դա ֆեյքի նախանշաններից մեկն է, քանի որ գրեթե անհնար է գտնել աղբյուրին և ճշտեք այն»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։