Նոր մանրամասներ Պեմզաշենում տեղի ունեցած ոճրագործությունից. ով է մարդասպանը, և որոնք են հանցագործության շարժառիթները

Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը մանրամասներ է պատմել Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության վերաբերյալ, ինչպես նաև՝ մարդասպանի ինքնության և հանցագործության հնարավոր շարժառիթների մասին:Նրա պատմելով՝ ձերբակալված պեմզաշենցին՝ 32-ամյա Վրույրը, երեք անչափահաս երեխաների հայր է, մշտապես աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Ըստ Վարդանյանի վկայության՝ նա նաև ունեցել է որոշակի հոգեկան խնդիրներ:

՛՛Ականատեսներն ասում են, որ նա վերջերս հաճախակի է ոչ սթափ վիճակում շրջել գյուղում։ Ապրում էր Զարինեի աշխատավայրի հարեւանությամբ։՛՛,-նշել է Վարդանյանը:՛՛Ասեկոսեների համաձայն՝ Վրույրը վերջին շրջանում հաճախ է պտտվել սպանված ընտանիքի տան շուրջբոլորը: Ըստ լուրերի՝ հանցանքը կոծկելու մեջ Վրույրին օգնել է հորեղբոր որդին, այդ մասին Վրույրը հենց ինքն է խոստովանել ոստիկանությունում՛՛,-պատմել է վարչական շրջանի ղեկավարը:Նա դժվարացել է ասել, թե որն է եղել ողբերգության բուն շարժառիթը:

Վարդանյանի վկայությամբ՝ այս պահին վերջինիս ընտանիքին փորձում են մեկուսացնել, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում. ՛՛Սպանված ընտանիքի ամուսնուն զսպելը կամ վերահսկելը անհնար է դառնում։ Գյուղում շարունակվում է լարված իրավիճակը՛՛։Նշենք, որ օրերս Պեմզաշեն գյուղում դաժանաբար սպանվել են 31-ամյա կինն ու նրա երկու մանկահասակ երեխաները: Նրանց հայրն այդ ժամանակ մեկնել էր արտագնա աշխատանքի:Ըստ իրավապահների՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ, ևս մի կասկածյալ գտնվում է հետախուզման մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս