Որոշ երկրներ փորձում են համավարակն օգտագործել տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար. Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու ընդհանուր համաշխարհային անկայունությունը տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:

«Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու համաշխարհային ընդհանուր անկայունությունը, որպեսզի տնտեսական, իսկ երբեմն նաև քաղաքական առավելություն ստանալու համար»,- ասել է Միշուստինը:

Որպես նման գործողությունների օրինակ Միշուստինը նշել է այլ երկրների կողմից տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելը, ինչպես նաև պատժամիջոցների սահմանումն ու պրոտեկցիոնիստական միջոցառումները, որոնք լայնորեն օգտագործվում են անբարեխիղճ մրցակցության նպատակով: Միշուստինն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում Բելառուսում, Ղրղզստանում առկա բարդ իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին: «Այս պայմաններում Համագործակցության անդամ երկրները պետք է աջակցեն կառուցողական փոխգործակցությանը, ակտիվ աշխատեն, միմյանց համար մնան ամենամոտ տնտեսական գործընկերները»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times