Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի․ փոխնախարար

Մենք անընդհատ զոհի կարգավիճակում չենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ադրբեջանական կրակոցներին հայկական կողմը չի արձագանքում, ավելի շատ զոհի կարգավիճակում է:

Նա չցանկացած անդրադառնալ լրագրողների այն հացերին, որոնք վերաբերում էին սահմանային իրավիճակին:Սարգսյանը լրագրողներին հորդորեց՝ հետևել պաշտոնական լրահոսին, այլ ոչ թե փորձել իրենից տեղեկություն իմանալ. «Կխնդրեմ ոչ միայն այս դեպքի, այլ բոլոր դեպքերի հետ կապված մանրամասները եւ տեղեկատվությունը ստանալ պաշտոնական լրահոսից, ոչ թե փոխնախարարից: Եթե կա տեղեկատվություն, որ կրակել են, կխնդրեմ այդ տեղեկատվությունը հետեւեք ու որպես ելակետ վերցրեք այդ տեղեկատվությունը: ՊՆ-ն չի կարող որեւէ բան թաքցնել, այսինքն չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի»,-ասաց նա:

Պնդմանը, որ, օրինակ, Հրաչիկ Փիլիպոսյանի դեպքով ՊՆ-ն տեղեկատվություն չէր տարածել, փոխնախարարն ասաց, որ միգուցե ուշացումով է եղել տեղեկատվությունը«Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ»,- ասաց Սարգսյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս