Իրանը դարձյալ հերքեց ՌԴ-ին զենք վաճառելու մասին լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կտրականապես հերքել է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու համար», — ասել է Ամիր Աբդոլլահիանը:Իրանի արտգործնախարարն ասել է, որ «Ռուսաստանի հետ ծավալուն համագործակցություն ունեն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:«Նախկինում մենք զենք ենք վերցրել Ռուսաստանից և տվել ՌուսաստանիՆ, բայց ոչ ուկրաինական պատերազմի ժամանակ», նշել է դիվանագետը:

Նա ասել է, որ վերջերս ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ ստեղծելու իրանցի և ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ՝ հետաքննելու ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման պնդումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս