Արմեն Ջիգարխանյանը ցնցող, մեծագույն դերասան է. Եվգենի Գերասիմով

Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ նրա տան մոտ հնարավոր է հուշատախտակ տեղադրվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը հայտնել է, որ դերասանի պատվին ինչ-որ բան վերանվանելը կախված կլինի ստացվող առաջարկներից:

«Ցավալի է, որ վերջին տարիներին նրան շատ փորձություններ բաժին հասան, սակայն Ջիգարխանյանը ցնցող, մեծագույն դերասան է… Ոչ մի դեր չուներ, որի համար երբևէ կարելի լիներ ամաչել», — ասել է Գերասիմովը։

Վերջինս նշել է, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել դերասանի հետ նույն թատրոնում և երբեմն էլ՝ նույն բեմում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին` կյանքի 86-րդ տարում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս