Ֆինլանդիան և Շվեդիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերներն են, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը՝ անդրադառնալով այդ երկու երկրի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։
«ՆԱՏՕ-ի հզորացումը ձեռնտու է Միացյալ Նահանգներին և նպաստում է մեր երկրի անվտանգության ամրապնմանը»,- նշել է Ջեն Սակին։Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպես է Վաշինգտոնը վերաբերվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը ողջունում է ցանկացած երկրի՝ դաշինքին անդամակցելու ցանկությունը։
Ջեն Սակին նաև ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանական բնույթ ունեցող կառույց է և Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։