Թուրքական լրատվական կայքերը հաղորդում են, որ մինչ Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հատուկ ռազ-մական գործողություններ իրականացնելու հարցը, ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել: — «Է րմենիհшբեր»:
ԱՄՆ-ն առաջին անգամ «Chinook» և «Black Hawk» ռազ-մական ուղղաթիռների ներգրավմամբ հատուկ ռազ-մական գործողություններ է իրկանացրել Թուրքիայի սահմանին չափազանց մոտ գտնվող Ալ-Հումեյրա շրջանում:
Ըստ ռազ-մական գործողությունների իրականացման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ «Դաեշ» («Իսլամական պետություն») ահաբ-եկչական խմբավորման պարագլուխներից մեկը գերևարվել է վերոհիշյալ գործողությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազ-մական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվ-տանգություն գոտիներ ստեղծելու համար»։
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազ-մական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների: