Էրդողանն անդրադարձել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան Հայաստանից հստակ քայլեր է ակնկալում:

«Մենք լուրջ և վճռական ենք մոտենում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեր երկրում ապրում է ավելի քան 100 հազար հայ։ Նրանց թվում կան Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայի քաղաքացիության կարգավիճակ ունեցողներ։ Սա ցույց է տալիս մեր մոտեցումն այս հարցում: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված ձևով», — ասել է Էրդողանը։

Վերջինս հիշեցրել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում լ Փաշինյանը շնորհավորել է իրեն Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նա շնորհավորել է Հայաստանի վարչապետին Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

«Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր: Ասել ենք, որ մենք մեր դռները կբացենք Ադրբեջանի հարցը լուծելուց հետո»,-հավելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս