Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների կանխիկ առք ու վաճառք հնարավոր չի լինի իրականացնել:
«Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք հնարավոր չլինի իրականացնել կանխիկ եղանակով: Ենթաօրենսդրական ակտերով պետք է ապահովենք այս ամենը:
Այսպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ:
Որևէ մեկը թող չմտածի, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել, ընդհակառակը, մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել։ Սրա հետ կապված ունենք լուրջ էֆեկտներ՝ սկսած ֆիսկալ էֆեկտից վերջացրած հակակոռուպցիոն էֆեկտով»»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: