Էրդողանի խոսնակը ասել է թե ի՞նչու են փակել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղի հարցին և հայ-թուրքական հարաբերությունների գորգավորման գործընթացին:

«Մենք փակել էինք հայաստանի հետ սահմանը 1992-ին Ղարաբաղում տեղի ունեցածից հետո: Ադրբեջանի եւ Թուրքիայի ուժերի միավորման արդյունքում խնդիրը վերացվել է։ Այս պահին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է ընթանում», — ասել է Իբրահիմ Քալընը:

Քալընը խոսել է նաև Երևանի հետ Անկարայի հարաբերությունների մասին.«Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նաև իր ելույթում մի շարք անհիմն պնդումներ է արել Լեռնային Ղարաբաղի հակ-ամամարտության վերաբերյալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս