Հնդիկ գործարարը ցանկանում է գնել «Լիվերպուլը»

Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին առաջարկ է արել «Լիվերպուլը» գնելու համար:Հաղորդվում է, որ Ամբանին աշխարհի ութերորդ ամենահարուստ մարդն է և ունի 102 միլիարդ եվրո կարողություն:Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դուբայից ներդրողները հետաքրքրված են «Լիվերպուլը» գնելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Fenway Sports Group-ի ղեկավար և «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին հայտնել էր այն գումարը, որով պատրաստ է վաճառել ակումբը։ Ամերիկացին պատրաստ է բաժանվել թիմից 4,6 միլիարդ եվրոյի դիմաց:

«Լիվերպուլը» 22 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս