ԶԱԷԿ-ից զորքերի դուրսբերման մասին խոսք չկա, հիմա խոսքը գլխավորի մասին է․ Պեսկով

Զապորոժիեի ԱԷԿ-ից զորքերը հեռացնելու մասին խոսք չկա, կարևորը՝ ստիպել Ուկրաինային դադարեցնել կայանի գնդակոծությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով զորքերը հետ քաշել Զապորոժիեի ԱԷԿ-ից: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա զորքերի հետքաշման մասին խոսք չկա։ Հիմա խոսքը գլխավորի մասին է։ Այն է՝ ուկրաինական կողմին ստիպել դադարեցնել կայանի տարածքի բարբարոսական գնդակոծությունները, ինչը շատ տխուր և աղետալի հետևանքներով է հղի։ Մենք առաջվա պես բոլոր երկրներին կոչ ենք անում օգտագործել իրենց ազդեցությունը, այն երկրներին, որոնք ունեն այդ ազդեցությունը ուկրաինական կողմի վրա՝ դադարեցնել այդ գնդակոծությունները, որոնք շարունակվում են ամեն օր»,-ասել է Պեսկովը։Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է և կշարունակվի մինչև առաջադրված բոլոր նպատակներին հասնելը:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս