Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել , կամ Ռուսաստան, կամ՝ Արևմուտք

Ֆրանսիան և Գերմանիան Բելգրադից պահանջել են կարճ ժամանակում «լուծել Կոսովոյի խնդիրը»։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի Անվտանգության խորհրդի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում:

Վուչիչի խոսքով՝ պահանջն առաջ է քաշվել ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ:

Սեպտեմբերի 9-ին Սերբիա և Կոսովո են այցելել Գերմանիայի կանցլերի խորհրդական Ենս Պլետները, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնը, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը։ Նրանք մտադիր էին ուսումնասիրել Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունն առաջ տանելուն ուղղված բոլոր տարբերակները։

Սերբիայի նախագահն ուղերձում տեղեկացրել է նաև, որ Եվրամիությունը, դարձյալ ԱՄՆ-ի աջակցությամբ, պահանջել է, որ Բելգրադն ընտրություն կատարի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ է պատասխանել այդ պահանջներին։

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան հրաժարվում է փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում՝ չնայած այլ պետությունների ճնշումներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս