Հունաստանի վարչապետը շատ կոշտ զգուշացնում է Թուրքիային . «Հունաստանն իր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ քայլ չի հանդուրժի»

Թուրքիան չի դադարում ագր-եսիվ պահվածք ցուցաբերել, Ստրասբուրգում դիմելով Եվրախորհրդարանի անդամներին` հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հունական կառավարության ղեկավարի խոսքով` թեև թուրքական իշխանությունները Աթենքի հետ հարաբերություններում շարունակում են ռազ-մաշունչ հռետորաբանություն կիրառել, հունական կողմը Անկարայի ճնշումներին տեղի տալ չի պատրաստվում։

«Մենք ոչ ռևիզիոնիզմի, ոչ էլ կայսերական պատրանքների վերածննդի կարիք չենք զգում։ Մեկ բան հստակ է՝ Հունաստանն իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ քայլ չի հանդուրժի», — հայտարարել է Հունաստանի վարչապետը։

Անկարայի և Աթենքի հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ Հունաստանի կառավարությունը ընդլայնում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող հունական կղզիների ռազ-մական ենթակառույցները՝ խախտելով 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրի դրույթները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս