Մյասնիկյան համայնքում բնակիչների հետ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատ երազմում զnհվшծ մեր հերոսների հիշшտшկին: Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գրիգորյանը:
Հիշեցնենք , որ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է:
Արցախում պետք է իրականացվի 110 մլրդ դրամի բնակարանաշինության ծրագիր՝ «Հայաստան» հիմնադրամի հետ: «Ծրագիրը կիրականացնենք 3 տարում, ինչը համեմատելի է նախորդ 30 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ, և չի բացառվում, որ ավելի մեծ է: Դա, թերևս, պատմության ընթացքում Արցախում իրականացված ամենամեծ ծրագիրն է լինելու»,- ասել է Փաշինյանը:
«Մեր ժողովուրդը 30 տարվա ընթացքում բան ակին տվել է ամեն ինչ՝ կրելով բազմաթիվ զրկ անքներ հանուն անվտ անգության և հանուն Արցախի: Ուստի, պատ երազմի հետևանքով որևէ մեկը չպետք է իրեն պարտված զգա, այդ պարտության պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում, պարտությունը թող ինձ լինի, բայց հաղթանակը ձերը պետք է լինի: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, 30 տարվա բոլոր հաղթանակները ձերն են և այն զրկ անքները, որոնք կրել եք, դրա վկայությունն է»,- ասել է վարչապետը: