Ադրբեջանական արբանյակների մասին նյութ ենք պատրաստել
Արցախյան վերջին պատ-երազմից հետո այդ երկրի արբանյակների մասին խոսակցությունները Հայաստանում կրկին ակտիվացան։
Քանի որ թեմային մանրամասն ոչ մի անգամ չէինք անդրադարձել, որոշեցինք ուղղել սխшլն ու քչփորելով համացանցը տեղեկություններ հավաքել ադրբեջանական արբանյակների մասին։
Բայց, սկզբի համար, մի փոքր նախապատմություն ներկայացնենք
Ադրբեջանի արբանյակային պատմության հիմքերը դրվում են 2009 թվականին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության առջև դնում է խնդիր՝ զարկ տալու տիեզերական արդյունաբերությունը և Տիեզերք ուղարկելու այդ երկրի առաջին արբանյակը։
Սրանից մեկ տարի անց ստեղծվում է Azercosmos պետական կազմակերպությունը, որը պետք է կարգավորեր և համակարգեր ստեղծվելիք ադրբեջանական արբանյակների հետ կապված բոլոր խնդիրներն ու հարցերը։
Բայց եկեք նախապատմության մեջ շատ չխորանանք և միանգամից անցնենք ադրբեջանական առաջին արբանյակին՝ Azerspace-1-ին.
Սա հեռահաղորդակցման արբանյակ է, որը կառուցվել է ամերիկյան Orbital Sciences Corporation կազմակերպության կողմից։
Azerspace-1-ը Տիեզերք է ուղարկվել 2013 թ-ի փետրվարի 7-ին՝ Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից և երկրի ուղեծիր է բարձրացվել Եվրոպական տիեզերական գործակալության Ariane-5 կրող-հրթիռի միջոցով։ Այս արբանյակը Եվրոպան, Աֆրիկան և կենտրոնական Ասիան ապահովում է հեռուստաալիքներով, ինչը Ադրբեջանին բերում է մեծ եկամուտ։
Բայց նախքան եկամուտներին անցնելը, եկեք խոսենք ծախսերի մասին
Ըստ Ադրբեջանի կապի և բարձր տեղնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի՝ Azerspace-1 արբանյակի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 202,6 միլիոն դոլար։
Ինչպես արդեն ասացինք, արբանյակի մատուցած ծառայությունների համար Ադրբեջանը վճարվում է։ Սպասվում է, որ մինչև 2028 թ-ը Azerspace-1-ը Ադրբեջանին կբերի մոտ 600 միլիոն դոլար։Ահռելի գումար է, չէ՞
Անցնենք ադրբեջանական երկրորդ արբանյակին՝ Azersky-ին.
Azersky-ը, ի տարբերություն նախորդ արբանյակի, նախատեսված է Երկիր մոլորակի դիտարկման համար, այսինքն՝ հանդիսանում է մեր անհաշտ հարևանի աչքը Տիեզերքում։
Այս արբանյակը կառուցվել է Airbus Defence and Space ընկերության կողմից և Տիեզերք է ուղարկվել 2014 թ-ի հունիսի 30-ին՝ Հնդկաստանում գտնվող և Սատիշ Դհավանի անունը կրող տիեզերական կենտրոնից։
Azersky-ը հագեցած է բավականին հզոր տեսախցիկով և ըստ որոշ տվյալների՝ մեկ օրում կարող է լուսանկարել 6 միլիոն կմ/ք մակերեսով տարածք։ Համեմատության համար ասենք, որ Հայաստանի մակերեսն ընդամենը 29,743 կմ/ք է։Նույն այն Ալի Աբասովի խոսքերով՝ երկրորդ արբանյակն Ադրբեջանի համար արժեցել է 157 միլիոն դոլար։
Եթե կհիշեք, Ադրբեջանի նախագահն այս տարվա հունվարին հայտարարեց, որ Արցախյան վերջին պատ-երազմի ժամանակ արբանյակների միջոցով հայկական զпրքերի տեղաշարժին օնլայն եղանակով հետևելը իրենց մեծ առավելություն է տվել։ Կարծում ենք, որ այդ առավելությունը մեծամասամբ ապահովել է հենց Azersky-ը:
Վերջապես հասանք ադրբեջանական երրորդ և վերջին արբանյակին` Azerspace-2-ին
Այս արբանյակը նույնպես աշխատում է հեռահաղորդակցման ոլորտում և կառուցվել է Space Systems Loral ամերիկյան կազմակերպության կողմից։
Azerspace-2-ը Տիեզերք է ուղարկվել 2018 թ-ի սեպտեմբերի 25-ին՝ նույն տիեզերակայանից ու նույն տիպի հրթ-իռпվ, ինչ Azerspace-1-ը։ Այս արբանյակը հեռուստաալիքներով է ապահովում Եվրոպան, կենտրոնական և հարավային Ասիան, ինչպես նաև աֆրիկյան որոշ երկրներ։
Ոչ պաշտոնական տվյալներով Azerspace-2-ը Ադրբեջանի համար արժեցել է մոտ 190 միլիոն դոլար, սակայն իր աշխատանքի 15 տարիների ընթացքում այն բերելու է կրկնակի ավել եկամուտ։
Ադրբեջանական արբանյակների մասին, երևի թե այսքանը.
Նյութը մի փոքր ծավալուն ստացվեց, և ճիշտն ասած, չգիտենք, թե էջակիցներից քանիսը այն ամբողջությամբ կկարդան
Եթե կան նման համբերատարներ, ապա նախ ասենք, որ շատ շնորհակալ ենք և հետո, ուրախ կլինենք, եթե արձագանքեք այս հրապարակմանը և կիսվեք ձեր ընկերների հետ Կարծում ենք՝ նրանց կհետաքրքրի.
Սիրով՝ Տիեզերքից Տիեզերք/Space