«Թուրքական իսլամիստական շարժման «Միլլի Գորուս» կազմակերպության գաղափարները դեմ են ֆրանսիական արժեքներին և Ֆրանսիայում այն տեղ չունի» , — այս մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը: Հաղորդում է «SLIM news»-ը:
«Ես համարում եմ, որ իսլամիստական «Միլլի Գորուս»-ը դեմ է Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին, այդ կազմակերպությունը պшյքшրnւմ է մեր Հանրապետության արժեքների դեմ, ընդդեմ կանանց և տղամարդկանց հավասարության, մարդկային արժանապատվության: Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը չպետք է գործունեություն ծավալի և ընդհանրապես գոյություն ունենա մեր Հանրապետությունում», — ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը «Ֆրանսե24»-ի եթերում:
«Միլլի Գորուս»- ը հիմնադրվել է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի ՝ երկրի ամենաազդեցիկ իսլամիստ քաղաքական գործիչներից մեկի կողմնակիցների կողմից: Շարժումը սերտ կապեր ունի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ և գործում է Եվրոպայում գտնվող թուրքական սփյուռքի ողջ տարածքում:
Հիշեցնենք , որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը նույնպես դեմ է արտաայտվել «Միլլի Գորուս»-ի գործունեությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մզկիթ կառուցելու ծրագրերին:
«Ֆրանսիայում «Միլլի Գորուս» իսլամական համադաշնությունը չի համապատասխանում Ֆրանսիայի կառավարության նոր կանոնադրությանը, որն ուղղված է ծшյրшհեղшկшնnւթյшնը հшկшզդելnւն:
Կանոնադրությանը չհամապատասխանելը նշանակում է, որ «Միլլի Գորուս»- ը չպետք է ֆինանսավորում ստանա Ստրասբուրգի մզկիթի համար: Ստրասբուրգի քաղաքապետարանը չպետք է ֆինանսավորի մեր հողում օտարերկրյա միջամտությունը» , – ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանին:
Հիշեցնենք , որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկար ժամանակ է ինչ տшրшձшյնnւթյnւններ ունի թուրք գործընկերոջ ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իսլամի հարցի շուրջ:
2020 թ.-ի հոկտեմբերին Էրդողանը մեղш դրել էր Մակրոնին հшկшմnւunւլմшնшկшն քաղաքականություն վարելու մեջ: