ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գե րիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գեր եվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց:

Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնել է, որ փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են 4 անձի. նրանց թվում և՛ զինծառայողներ են, և՛ քաղաքացիական անձինք:

Զառա Ամատունին ընդգծել է՝ նրանց տեսակցած պատվիրակների ուշադրության կենտրոնում է գե րիների հանդեպ վերաբերմունքը:

Միջազգային կառույցը գեր եվարվածների թիվ և ցուցակ չի հրապարակում, բայց վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են նրանց, ում գեր եվարման փաստն Ադրբեջանի իշխանությունը հաստատել է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս