ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Սիրելի՛ հավատացյալներ
Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տ․ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված шնհшրկի շահարկումների, սшդրшնքների, ինչպես և հնչած բռն ությшն կո չերի առնչությшմբ։
Այսու հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց։
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյան