Ո՞ր երկրներում կա Հիսուս Քրիստոսի արձանը

Հիսուս Քրիստոսի արձանը Լեհաստանում կառուցվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով Սվեբոձին քաղաքում։

Արձանի ընդհանուր բարձրությունը 51 մետր է, առանց պատվանդանի և թագի՝ 33 մետր, ինչը խորհրդանշում է Քրիստոսի ապրած տարիները, վիթխարի պսակի բարձրությունը կազմում է 3 մետր։ Այն Ռիոյի հռչակավոր արձանից բարձր է 6 մետր։ Լայն տարածված ձեռքերով Քրիստոսի քանդակը գտնվում է 16.5 մետր բարձրությամբ բլրի վրա։ Տարածված ձեռքերի լայնությունը 25 մետր է, հուշարձանի քաշը շուրջ 440 տոննա է, գլխի բարձրությունը 4.5 մետր է և կշռում է 15 տոննա։ Բացմանը մասնակցել են հազարավոր հավատացյալներ ամբողջ Լեհաստանից։ Ներկա են եղել նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ։

Հիսուս Քրիստոսի արձանը Սիրիայում : «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անվամբ Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը Կոստանդնուպոլսից դեպի Երուսաղեմ ընկած ուխտագնացության պատմական ուղու վրա՝ Սեյդնայա քաղաքի Քերովբեների լեռան գագաթին, 2000 մետր բարձրության վրա։

Հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է ռուս գործարար, «Սուրբ Պողոս և Սուրբ Գևորգ» հիմնադրամի նախագահ Յուրի Գավրիլովին։ Ծրագրին աջակցել են ռուսական ուղղափառ եկեղեցին և Ռուսաստանի կառավարությունը։ Հուշարձանը ստեղծվել է Հայաստանում, Գյումրի քաղաքում, հայ քանդակագործ Արտուշ Պապոյանի կողմից, ով 2011 թվականի մարտից սկսել է հուշարձանի ստեղծման աշխատանքները։ Քրիստոսի կողքին Ադամի և Եվայի արձաններն են, Հիսուսի ոտքերի տակ օձն է։ Հուշարձանը կարելի է տեսնել նաև հարևան երկրներից՝ Լիբանանից, Հորդանանից, Պաղեստինից, Իսրայելից։

Հիսուս Քրիստոսի արձանը Վիետնամ

Հիսուս Քրիստոսի արձանը գտնվում է ծովից 100 մետր հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 176 մետր բարձրությամբ Տաո Ֆունգ լեռան վրա։ Հուշարձանը տեղադրվել է 1974 թվականին, սակայն այցելուներին հասանելի է եղել միայն 1994 թվականին։ Արձանը կառուցվել է վիետնամական կաթոլիկ համայնքի հաշվին։

Հիսուս Քրիստոսի արձանը Նիգերիայում

Նիգերիայում կանգնեցվել է Հիսուս Քրիստոսի 9 մ բարձրությամբ մարմարե արձանը , այն իր տեսակի մեջ մեծագույն արձանն է Աֆրիկա մայրցամաքում։

Քառասուն տոննա կշռող արձանը Փրկչին պատկերում է ոտաբոբիկ ու ձեռքերը վեր պարզած:

Նիգերիայի Աբաջահ գյուղում կանգնեցված արձանի բացման արարողությանը ներկա են եղել 100-ից ավելի քահանաներ ու հարյուրավոր քրիստոնյա հավատացյալներ: Նշվում է, որ Քրիստոսի արձանը ստեղծվել է Չինաստանում` նիգերիացի գործարար Օբինա Օնուոհայի պատվերով։

Հիսուս Քրիստոսի արձան Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում:

Հիսուս Քրիստոսի արձան գտնվում է Կորկովադու լեռան գագաթին։ Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։ Ընդգրկվում է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքների» կազմում։ Արձանի բարձրությունը 38 մ է (ներառյալ պատվանդանը՝ 8 մ), ձեռքերի բացվածքը՝ 28 մ, ծանրությունը՝ 1145 տոննա։

Հիսուս Քրիստոսի արձանն աշխարհում ամենահայտնի և ճանաչված տեսարժան վայրերից է։ Հուշարձանի ստեղծումը տևել է մոտ ինը տարի՝ 1922 թվականից մինչև 1931 թվականը։

Աշխատանքներն ընթացան Ֆրանսիայում, քանի որ Բրազիլիայում այդ ժամանակ տեխնիկապես հնարավոր չէր ստեղծել նման մեծ հուշարձան։ Բոլոր դետալները, ներառյալ նաև հիմնակմ ախքը, պատրաստվեցին Ֆրանսիայում։ Արձանը կառուցվեց մետաղաբետոնից և բյուրեղային հատուկ բաղադրություն ունեցող հանքաքարից։

1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումն ու օծումը։ Հիսուս Քրիստոսի արձանը դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։

1965 թվականին արձանը վերստին օծվեց Հռոմի Պողոս VI պապի կողմից։

Նշենք , որ այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս