Նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան

Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստան կայցելի ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում. այժմ ընթանում է մանրամասների և ժամկետների հստակեցումը: Այս մասին Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: — «Լnւրեր»

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազшտման և սահմանային անվ-տшնգության հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփվել ենք սահմանազшտման և սահմանային անվ-տшնգության հանձնաժողովների ստեղծման հարցով։ Եվ, կարծես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը հաղորդակցությունների հարցերով հանդիպում է նախատեսվում Մոսկվայում: Նաև պայմանավորվածություն կա, որ նույն օրը Մոսկվայում կազմակերպվի սահմանազшտման և սահմանային անվ-տшնգության երկկողմ հանդիպում», — ասել է Արարատ Միրզոյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս