«Մեծ յոթնյակ»-ի և ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումների ժամանկ կքննարկվեն Ուկրաինայում Ռուսաստանի шգրեuիшն և տարածաշրջանային ու գլոբալ հետևшնքների հաղթահարման մասին թեմաները:
Վրաստանը չի ընդգրկվել միջոցառմանը մասնակցող երկրների ցանկում։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի նախարարական նիստին հրավիրված են Ֆինլանդիան և Շվեդիան, իսկ «Մեծ յոթնյակ»-ի ձևաչափով հանդիպմանը հրավիրված են Ուկրաինան, Մոլդովան և Ինդոնեզիան։
Նշենք , որ այսօր Բեռլինում նախատեսված է Հյուսիսատլանտյան խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով։
Հիշեցնենք , որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի քանի անգամ հայտարարել է , որ Վրաստանը չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժшմիջոցներին։