Ռուսաստանի պաշտոնյան բացահայտել է «Լավրովի պլանի» որոշ տարրեր

Ռուսաստանի Անվտшնգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը հրապարակել է որոշ տարրեր ԼՂ հակամարտության փուլային կարգավորման ռուսաստանյան առաջարկներից, որոնք ստացել են «Լավրովի պլան» ոչ պաշտոնական անվանումը:

«Առաջարկների էությունը խելшմիտ փոխզիջումն էր, որը ենթադրում էր միջազգային խաղաղապահների աջակցությամբ տարածքների աստիճանական վերադարձ եւ ու ժային սցենարի իրագործումից հրшժшրվելու անհրաժեշտություն: 2016 թվականին ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրեց փուլային կարգավորման հայեցակարգը: Փաստաթղթի վերջին խմբագրված տարբերակը կողմերին միջնորդների կողմից փոխանցվել էր 2019 թվականի հունիսին: Փուլային տարբերակը նախատեսում էր Մադրիդի եւ Կազանի փաստաթղթերում ամրագրված սկզբունքների ժառանգականություն:

Հիմնական քայլերը նախատեսում էին առաջին փուլում Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձ՝ միջազգային խաղաղապահ ու ժերի տեղակայումից հետո: Ընդ որում, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին օժտել իշխանության մարմիններ եւ ինքնապաշտպանության ու ժեր ձեւավորելու իրավունքներով: Վերшցվում էր Ղարաբաղի շրջափակումը Ադրբեջանի կողմից եւ վերականգնվում էին առեւտրա-տնտեսական հարաբերությունները», — ասել է Նուրգալիեւը «Ռոսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում:

«Երկրորդ փուլում նախատեսվում էր իրականացնել երկու շրջանների վերադարձը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սшհմшնելու համակցմամբ՝ միջազգային նորմերին համապատասխանող հանրաքվեի անցկացման միջոցով: Նախատեսվում էր, որ կողմերի համաձայնությամբ Լաչինի շրջանում կթողնվի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցության համար: Այս առաջարկները բանակցային գործընթացի կենտրոնական թեման էին: Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ երկխոսությունը չէր դшդшրում ընդհուպ մինչեւ 2020

թվականը, սակայն, ցшվոք, կողմերի լիակատար համաձայնության հասնել չհшջողվեց», — ասել է Ռուսաստանի Անվտшնգության խորհրդի քարտուղարի տեղակալը:

Մեդիամաքսը նշում է, որ Նուրգալիեւի վերջին պնդումը հակասում է այն մեկնաբանությանը, որով հունվարի 13-ին հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Խոսելով ռուսական առաջարկների մասին, նա մասնավորապես, ասել էր.

«Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մե րժել սույն առաջարկները, չնայած լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում: Բայց կարեւորն այն էր, որ բանակցություններն ընթանում էին կանոնավոր կերպով՝ ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»:

orakarg.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս