Հունաստանը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ռшզմшվարական տեսանկյունից փրկվելու թուրքական գեր ությունից

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պшտժшմիջոցներ սшհմшնելու գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Աթենքը: Դենդիասի խոսքով՝ նախորդ տարի ԱՄՆ-Հունաստան Պաշտպանական համագործակցության պայմանագրում կատարված փոփոխությունների շնորհիվ Վաշինգտոնի համար Թուրքիայի դեմ պшտժшմիջոցներ սահմանելու հարցում համապատասխան ենթակառուցվածքներ են ապահովվել:

Խոսքը վերաբերում է հունական Կրետե կղզում ԱՄՆ-ի ռшզմшբազայի ծավալների ընդլայնմանը և Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան կողմին տրամադրված մի շարք արտոնություններին:

«Հունաստանը ԱՄՆ-ին ռազմավարական տեսանկյունից թուրքական գեր ությունից փրկվելու հնարավորություն է տվել»,- ասել է Դենդիասը: Ըստ նրա՝ պшտժшմիջոցներից հետո ամերիկա-թուրքական հարաբերություններն արդեն այլ կլինեն, և հավասարակշռությունները կփոխվեն:

«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ու տնտեսության վրա այդ որոշման ազդեցությունը ժամանակի ընթացքում կդրսևորվի»,- եզրափակել է Հունաստանի արտգործնախարարը:

Հաղորդում է «Էրմենիհաբերը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս