ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պետք է հայտնվի Եվրամիության «սև ցուցակում»՝ Ուկրաինայում հատուկ գործողությանն աջակցելու համար։
Բորելը նման հայտարարություն է արել երեքշաբթի՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Պատրիարքը, այո, կարծում եմ, որ նա պետք է այնտեղ լինի», — ասել է Բորելը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Բրյուսելը կհամաձայնի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին ներառել ԵՄ «սև ցուցակում»՝ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում։