Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրք նախարարներն արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության այցերը Ադրբեջան:

Ռուսական «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված էր հրապարակել՝ նշելով, որ սեպտեմբերի 28-30-ը Թուրքիայի Պաշտպանության նախարարը եղել է Բաքվում և անձամբ է ղեկավարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմը:

Հղումով կգտնեք տան դիզայնի տենդենցները Дизайн Квартиры 2021

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս