Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ Ստամբուլում տեղի ունեցած ահш-բեկչությունից հետո ԱՄՆ-ի հետ դաշինքը պետք է կասկածի տակ դրվի։ Այս մասին Սուլեյման Սոյլուն հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, Թուրքիան չի ընդունում ԱՄՆ-ի դեսպանատան ցավակցությունները և մերժում է այն, քանի որ ԱՄՆ-ի Սենատը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Թուրքիայում խաղաղությունը խաթարող քուրդ մш-րտիկներին։
«Մենք ստացել ենք փոխանցված հաղորդագրությունը։ Նորից ընդգծեմ՝ մենք չենք ընդունում ու մերժում ենք ԱՄՆ-ի դեսպանատան ցավակցությունները։ Պետք է քննարկել պետության հետ դաշինքը, որը Սենատից փող է ուղարկում այս խմբավորումներին, սնուցում է Քոբանի ահш-բեկչական գոտիները, որոնց նպատակը Թուրքիայի խաղաղությունը խաթարելն է։ Այն բաց է և պարզ: Մենք ոչ մեկի թշ-նшմին չենք, ոչ մեկի հողի վրա աչք չենք դնում, ոչ մեկին չենք դավաճանում, թեև ուզում եմ ասել, որ պարզ է, որ չենք կարող տանել դավաճանությունը»,- ասել է Սոյլուն։