Տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության․ Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իրանի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կապակցությամբ ու հայտարարել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։ Նրա խոսքով՝ Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը։

«Թեհրանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու օգտին և պատրաստ է օգնել այդ հարցում»,- ասել է Աբդոլլահիանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս