Գլխավորը, որ թաքուն խաղեր չլինեն․ Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Երևան–Բաքու հարաբերությունների մասին

Մոսկվան դեմ չէ, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացին նոր դերակատարներ միանան, եթե նրանք գործեն եռակողմ հայտարարությունների շրջանակում՝ առանց թաքուն ինտրիգների։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Գլխավորը, որ կրկնություններ և թաքուն խաղեր չլինեն ինչ-որ մեկին թուլացնելու, անիվների արանքը փայտ մտցնելու նպատակով։ Ցավոք, մենք հիշյալ գործիչների կողմից նմանատիպ պրակտիկայի բազմիցս ենք բախվել»,-ասել է նա։Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտի դարձնելու օգտին, տարածաշրջանային հարցերում Մոսկվան բացառապես կառուցողական օրակարգ է առաջ մղում և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ։

Ինչ վերաբերում է Բաքու–Երևան հարաբերությունների կարգավորմանը, նա հիշեցրել է, որ համապատասխան ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս