Անդրադառնալով երկրում գերձայնային բալիստիկ հրթիռների ներքին արտադրությանը՝ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ այդ հրթիռների արտադրությունը հիասթափեցրել է թշնամիներին և ուրախացրել բարեկամներին Կիրակի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, խորհրդարանի դռնբաց նիստում հայտարարել է, որ աննախադեպ մանևրելիությունը, հակահրթիռային պաշտպանության համակարգերից անցնելու արագության և ունակության ռեկորդը և դրանք թիրախավորելու ունակությունը, հրթիռների ոլորտում Իրանի երիտասարդ գիտնականների ձեռքբերումներից են։
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է առաջադեմ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կառուցման մասին, որը կարող է անցնել հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերից և թիրախավորել դրանք։
Բրիգադի գեներալ Հաջիզադեն հավելել է. «Իրանի հիպերձայնային բալիստիկ հրթիռն ունի բարձր արագություն, անցնում է հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերից և կարող է մանևրել մթնոլորտում և մթնոլորտից դուրս»:Նա հայտարարել է. «Այս հրթիռը թիրախավորում է թշնամու հակահրթիռային համակարգերը, ինչը մեծ առաջընթաց է հրթիռների ոլորտում»։Այս հրթիռները շատ արագ շարժվելիս կարող են փոխել իրենց ուղին և դժվարացնել շարժման ուղղության կանխատեսումը: