«Բավական է հիշատակել աշխարհում նմանը չունեցող հրթիռային համալիրները». Պուտինի հայտարարությունը

Ռուսաստանի Զինված ուժեր «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռային համալիրների մատակարարումը կսկսվի առաջիկա ամիսներին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած ռազմածովային շքերթի ընթացքում:«Բավական է հիշատակել աշխարհում նմանը չունեցող նորագույն «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռային համալիրները, որոնք իրենց ճանապարհին ոչ մի խոչընդոտ չեն ճանաչում։ Ռուսաստանի Զինված ուժեր դրանց մատակարարումը կսկսվի առաջիկա ամիսներին», — ասել է Պուտինը։Նա նշել է, որ առաջին նավը, որը կօգտագործի «Ցիրկոնը», կլինի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը:«Այդ ահեղ զենքով առաջինը մարտական հերթապահության է անցնելու «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ նավի ծառայության իրականացման շրջանը կընտրվի՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության ապահովման շահերից։Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի օրը նշվում է ամեն տարի հուլիսի վերջին կիրակի օրը։ Այս տարի Ռուսաստանի Ռազմածովային նավատորմը նշում է իր 326-ամյակը։ Բացի այդ, այս տարի նավատորմի կազմում ներառվել է «Բելգորոդ» ատոմային սուզանավը, որը «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչուների առաջին փորձնական կրողը կդառնա։Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, Պուտինը «Ռապտոր» մոտորանավով, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ՌԾՆ գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովի և Արևմտյան ռազմական շրջանի զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կոչետկովի ուղեկցությամբ անցել է մարտական նավերի շարքի առջևով` Ֆիննական ծոցի ավազանում և Կրոնշտադի ռեյդի ընթացքում։

Ավելի վաղ ՌԴ ՌԾՆ գլխավոր հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կասատոնովը լրագրողներին հայտնել էր, որ այս անգամ շքերթին կմասնակցեն 47 նավ և 42 օդանավ: Իսկ Կրոնշտադի շքերթի ժամանակ զորահանդեսին կմասնակցեն «Սեվերոդվինսկ», «Մագադան» և «Վեպր» սուզանավերը: Նորամուծությունների թվում են կանանց անձնակազմն ու մեծ թվով առագաստանավերը։Իսկ շքերթը կավարտվի Սենատի հրապարակի առափնյա հատվածով զորահանդեսային հաշվարկների հանդիսավոր անցումով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս