Հունաստանի կողմից կալանավորված ռուսական լցանավ ազատ կարձակվի

Պատժամիջոցների հետ կապված խառնաշփոթի պատճառով այս շաբաթ Հունաստանի կողմից կալանավորված ռուսական լցանավը, որը, ըստ տեղեկությունների, իրանական նավթ էր տեղափոխում, ազատ կարձակվի։«Ափամերձ պահպանությունը նավն ազատ արձակելու հրաման է ստացել փողերի լվացման դեմ պայքարի մարմիններից»,- ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը՝ մանրամասներ չհայտնելով։

Երեքշաբթի օրը Հունաստանի իշխանությունները Էվիա կղզու հարավային ափերի մոտ առգրավել են ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas-ը` անձնակազմի 19 ռուս անդամներով: Նրանք ասել են, որ նավն առգրավվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում:

Հունական աղբյուրները հայտնել են, որ ստուգումներից հետո Pegas-ի հետագա ձերբակալման համար իրավական հիմք չեն գտել, քանի որ նավի սեփականատերը վերջերս փոխվել է, եւ նոր սեփականատերը չի եղել ԵՄ պատժամիջոցների ցանկում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս