Պուտինը չի մասնակցի Թուրքիայի հետ «հացահատիկային միջանցքի» շուրջ բանակցություններին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ապահովելու շուրջ թուրքական պատվիրակության հետ բանակցություններին, որոնք կանցկացվեն Մոսկվայում։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 21-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ «հացահատիկային միջանցքի» շուրջ բանակցություններն ընթանում են ՌԴ ՊՆ-ով։«Ոչ. Դա՝ ՊՆ-ի միջոցով»,- համապատասխան հարցին մեջբերում է Պեսկովի պատասխանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են ապահովել հացահատիկով նավերի ելքը Օդեսայի նավահանգստից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս