Ադրբեջանցի բլոգեր, «Դիկտատոր» հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած ցույցերին, որոնց ժամանակ ոստիկանության աշխատակիցները բռնությամբ ցրել են ցույցը։ Նա մասնավորապես գրել է․
«Նրանք, ովքեր ընկերություն են անում իմ երկրում կանանց և ծերերին խոշտանգող ահաբեկիչ բռնապետի հետ, թո՛ղ դիտեն այս տեսանյութը։ Ալիևն Ադրբեջանը վերածեց աշխարհում ահաբեկիչ երկրի։ Որտե՞ղ են մարդու և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները: Նա ձեզ փո՞ղ է տվել և դարձրել կույր ու խուլ»։
Those who are friends with a terrorist dictator who torture women and the elderly in my country, watch this video. Aliyev turned Azerbaijan into a country of terror in the world.Where are the human and women's rights organizations? He gave money and made you blind and deaf @hrw pic.twitter.com/ZXccShAY17
— manaf jalilzade (@JalilzadeManaf) October 24, 2022