Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն»

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շաբաթ օրը կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է «պատրաստ լինել հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կասեցման»: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

պաշտպանության նախարարի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցությունը կայացել է պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների պետերի, զորամիավորումների և միավորումների հրամանատարների մասնակցությամբ:

«Մասնակիցները մանրակրկիտ վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման շրջանում օպերատիվ և ընթացիկ իրավիճակը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս