Ուկրաինայի Զապորոժիեի մարզի (այն այժմ գտնվում է ՌԴ զորքի վերահսկողության տակ) բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով մարզում ներվելու են նաև այն կոմունալ պարտքերը, որոնք քաղաքացիները ունեին մարտի 1-ի դրությամբ։
«Տրամաբանություն չկա, որ մարդիկ բանկերին շորթման տոկոսներ վճարեն վարկերի համար, քանի որ այս ամբողջ գումարն օգտագործվում է այդ նույն քաղաքացիական անձանց սպանելու համար։ Ինչո՞ւ վճարել սեփական սպանության համար», — պարզաբանել է Ռոգովը:Նա նաև խոստացել է, որ մարզի ղեկավարությունը կզբաղվի ուկրաինական բանկերում բնակիչների արգելափակված ավանդների խնդրով։